Հավերժ երիտասարդ մնալու համար

Fruits

Բոլոր մասնագիտություններն էլ կարևոր են, սակայն բժշկի մասնագիտությունը ճակատագրորեն կարևոր է մարդու համար: Եվ երջանիկ է այն մարդը, ով իրավիճակի բերումով, հարկադրված դիմելով բժշկին` գտնում է իսկական, իր գործին քաջատեղյակ մասնագետի: Վերջերս ես հանդիպեցի մի մարդու, ով ոչ թե լոկ գրքային, այլև տարիների սեփական փորձով անցած, ապրված ճշմարիտ մասնագետ է: Մեր այսօրվա հյուրը համոզված է, որ եթե մարդն իր առջև կոնկրենտ որոշում է առաջադրում, և չի փոխում` Աստված անպայման այն իրագործում է:

Հայկազ Սարգսյանը ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում: Ճակատագրի բերումով իր գործին քաջատեղյակ գյուղի բժիշկը դառնում է նրանց հարևանը, և դպրոցական Հայկազը նրա կիրթ ու հանգիստ գործելաոճով գերված` վճռում է, որ ինքը պետք է անպայման դառնա բժիշկ, եթե ոչ` բանվոր. “Որոշեցի դառնալ բժիշկ, որպեսզի բուժեմ նախ` ինձ, հետո ծնողներիս, ապա` կամուսնանամ և կբժշկեմ իմ ընտանիքի անդամներին, հետո էլ՝ այլ մարդկանց: Դրանից հետո ինչ գործ էլ անում էի, ինձ պատկերացնում էի որպես բժիշկ”: Ամբողջապես հավատալով բժշկագիտությանը և իր բազմագիտակ,  կիրթ դասախոսներին` Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց և մի քանի տարի գործնական աշխատանքից հետո հասկացել է, որ իր դասախոսներն էլ չեն իմացել ճշմարտությունը. “Մի բան է իմանալ մեծ ծավալի ինֆորմացիա, մեկ այլ բան է ճշմարտությունն իմանալը, քանի որ ցանկացած ինֆորմացիա, որն ապրված չէ` դեռևս ճշմարիտ գիտելիք չէ”: Օրինակ` բժշկության մեջ ասում են, որ այս կամ այն սննդատեսակի մեջ կան տարատեսակ օգտակար բաղադրիչներ, վիտամիններ և այլն: Սակայն կարևորն այն է, թե այս կամ այն ուտելիքը պարունակելով տարբեր բաղադրիչներ, ինչպես է “իրեն պահում” մեր օրգանիզմում: Խնդիրը նրանում է, որ այսօր բժշկագիտությունը հաշվի չի առնում, թե, օրինակ, ինչպես են իրենց դրսևորում հացն ու պանիրը, երբ միասին ենք ուտում: Մինչդեռ սկզբում պետք է ուտել պանիրը՝ որպես սպտակուցային սնունդ, քանի որ ստամոքսը մարսողությունն սկսում է սպիտակուցից, հետո միայն օսլաներից, ինչպես հացն է, ձավարեղենը: Այդ չիմանալու համար էլ մարդը շատ թանկ է վճարում: Այն ազգը (մարդը), որը չի տիրապետում սննդին ու նրա բարեկրթությանը` շատ բան է կորցնում:

Բժիշկ Սարգսյանի կարծիքով բժշկությունն առաջին հերթին մարդու թե՛ հոգևոր, և թե՛ ֆիզիկական առողջության խնդիրներն են: Այն, իրավամբ, բոլոր մասնագիտությունների շարքում աստվածային է և գտնվում է առաջին տեղում` որպես կենսական անհրաժեշտություն, բայց ոչ արդի այն բժշկագիտությունը, որն այսօր գտնվում է վերջին տեղում, որովհետև այնտեղ կան սկզբունքային լուրջ սխալներ և բացակայում է հոգևորը: Այո, բժշկագիտությունը պետք է լինի հոգևոր: “Հոգևոր ասելով` ես ամենևին նկատի չունեմ կրոնականը: Դա սննդի բժշկությունն է, և Հիպոկրատն է այդ առիթով ասել. «Սնունդը պետք է դեղը լինի և դեղը` սնունդը»: Մարդկանց թվում է, թե ինչ որ ուտում են` դա էլ սնունդ է: Բայց դա այդպես չէ՝ Աստվածաշնչում նույնպես ասված է. «Այնպիսի բան կեր, որ փորիդ մեջ համով լինի, ոչ թե բերանիդ մեջ»: Մեծ  փիլիսոփա Նիցշեն, դեռևս 1920-ական թթ. հայտարարել է. «Գերմանական խոհանոցը այլանդակ է, դրա համար էլ ես կանխագուշակում եմ երկրորդ համաշխարհային պատերազմը, որ կսկսվի Գերմանիաից… Սխալ սննդակարգի պատճառով աղիքներում առաջ եկած թառամու- թյունը ուզածդ հանճարին կդարձնի միջակություն»: Այս տողերի տակ բժիշկ Սարգսյանն ավելացրել է, որ միջակությունն էլ հանճարեղ կդառնա` ճանաչելով և հետևելով սննդի օրենքներին: Ազգերն էլ այդպես կփրկվեն: Սխալ սնունդը գայթակղիչ է, ինչպես նաև այն որքան շատ է եփված լինում, այնքան վտանգավոր է դառնում: Օրինակ` եթե կարտոֆիլը հասնում է եփման այնպիսի աստիճանի, որ սկսում է փլվել` կյանքը կրճատում է երկու անգամ: Միաժամանակ դա ինտելեկտուալ ոլորտի վրա ազդող թույն է: Երբ, օրինակ, պաստերիզացված կաթը խանութից գնում և եռացնում ենք` այն դառնում է թունավոր, (ինչպես շատ եփած կարտոֆիլի պարագայում), քանի որ մի անգամ արդեն եփած է: Դա ապացուցել են Ռումինիայի գիտնականները:

Չի կարելի այդքան զտված կերակուրներ օգտագործել, ինչպես հիմա են անում: Եթե մարդիկ իմանան սննդակարգի կանոնները, մի քանի տարում երկիրը կբարգավաճի խնայողության և ճիշտ մտածելակերպ ունեցող մարդկային հասարակության շնորհիվ: Այս առիթով բժիշկ Սարգսյանը մի դեպք պատմեց. “15 տարի առաջ, ՀՀ գյուղերից մեկում աշխատելու ժամանակ կար մի էլեկտրիկ, որն ուներ անբարտավան վարք և սեր խմիչքի նկատմամբ: Մի օր էլ, շատ ծանր վիճակում, եկավ ինձ մոտ և խդրեց իրեն օգնել: Նրան ստուգելուց հետո խորհուրդ տվեցի ջրալի ճաշեր չօգտագործել: Նա  առարկեց և ասաց, որ առանց ջրալի ճաշերի չի կարող ապրել: Ես նայեցի նրա աչքերի մեջ և ասացի. “գնացեք և ձեր ջրալի ճաշերը կերեք, ձեզ մնացել է մեկ ամսվա կյանք”: Փնթփնթալով դուրս եկավ: Դրանից մեկ շաբաթ անց այդ մարդու հարսը եկավ և ասաց, որ իմ մոտից վերադառնալուց հետո կնոջը խստիվ արգելել է ջրալի ճաշեր եփելը: Ես ցնցված էի. Մի՞թե այդպիսի ավերակ մարդը կարողացել էր հասկանալ: Մեկ ամիս անց նա առողջացավ և մինչև օրս ապրում է”: Ապա ավելացրեց, որ բորշ ուտելը չի կարելի ոչ միայն մարդուն, այլ նույնիսկ շանը, քանի որ այն մեր աղիքներում նեխում է, մեր ինտելեկտուալ ոլորտը չի կապվում սրտի ոլորտի հետ ու մեզ ներդաշնակ չի դարձնում: Շատ կարևոր է օրն սկսել չջերմամշակված սնունդ ուտելով, և ուտելն ընդհանրապես չսկսել եփած կերակուրից: Ովքեր այսպես են սկսում իրենց օրը, նրանք կարող են դառնալ ոչ միայն առողջ, այլև կատարյալ իրենց մասնագիտության մեջ:

Սնունդը, եթե նեխում է աղիքներում, մարդուն կարող է դարձնել ամբարտավան, ապիկար և չարացած: Մեր ուղեղն իմֆորմացիա և էներգիա ստանում է հաստ աղիքներից: Հայտնի է, որ եթե սնունդը նեխում է հաստ աղիքներում` 33 տեսակ թույն է առաջանում և տարածվելով գնում դեպի ուղեղ, առաջացնելով քաոսային այնպիսի վիճակ, երբ մարդը չի տարբերում ճիշտն ու սխալը, չարն ու բարին…

Այսօր հաճախ հանդիպում ենք լոզունգային “Առողջ մարմնում առողջ հոգի” արտահայտությանը, որն անհեթեթություն է, քանի որ պետք է լինի հակառակը` Առողջ հոգում առողջ մարմին: Եթե մարդու հոգին առողջ է, ուրեմն մարմինն էլ առողջ կդառնա: Ի դեպ, սեփական կյանքի փորձով ուրիշների կյանքը փրկած այս բժշկի նշանաբանը ճշմարտությունն է:
Կան բժիշկներ, որոնց հիվանդը հարցնում է` ինչ ուտենք, պատասխանում են` ինչ որ սիրտդ կուզի: Այդպիսի բժիշկները չգիտեն, որ ուռուցքների 99%-ը կապված է մսի` ոչ համատեղելի օգտագործման հետ: Աղիքներում ամենաշատը անհամատեղելի սննդառությունն է թույներ առաջացնում: Մեր ընտանիքում արդեն 30 տարի է միս չենք ուտում, և մեզնից ոչ մեկը անհրաժեշտ ամինաթթուների պակաս չունի: Ամինաթթուները ընդամենը 22-ն են, որոնցից 8-ը համարվում են անհրաժեշտ և օրգանիզմում ինքնուրույն չեն սինթեզվում: Դրանք սինթեզվում են միայն ճիշտ սննդառության դեպքում, ինչի մասին բժշկագիտությունն ընդհանրապես պատկերացում չունի:
ՙԵրեք տարի ես լուռ փորձել եմ ամեն ինչ ինքս ինձ վրա և հասկացել, որ.
1) Հարկավոր է օրն սկսել մրգերով (ոչ ցիտրուսային).
2) Ջրալի ճաշեր չօգտագործել.
3) Սովորական ջրի փոխարեն օգտագործել սառցաջուր.
4) Միրգն ուտել միայն քաղցած ժամանակ.
5) Օճառ չօգտագործել.
6) Պանիրը ուտել միայն կանաչեղենի, բանջարեղենի հետ, բայց ոչ երբեք հացի. սպիտակուցն այդպես ավելի լավ է յուրացվում:
7) Սոխն ու սխտորն ուտել միայն եփած կամ խորոված վիճակում.
8 ) Սպանախը ուտել միայն հում վիճակում` թե’ առանձին, թե’ աղցանների մեջ.
9) Վնասակար սնունդ է թխվածքաբլիթը, սպիտակաձավարը (մաննի), սուրճը:
10) Կաթի հետ որևէ այլ բան չխառնել և չեփել` խաթարում է աղիքների կենսագործունեւթունը:
11) Ուտելուց հետո առնվազն 2 ժամ ջուր չխմել:
12) Յուղով կամ ձեթով լոբազգիները պատրաստելը վնասակար է` սպիտակուցին յուղեր խառնել չի կարելի:
13) Սուրճի փոխարեն 7-8 հատիկ սև պղպեղը 1 թեյի գդալ մեղրի և մեկ բաժակ գոլացրած սառցաջրի հետ ծամել կամ կուլ տալ: Դա լավ նախաճաշ է, որից մեկ և ավելի ժամ անց օգտակար է միրգ ուտել` որպես երկրորդ նախաճաշ:
14) Եփած կերակուր ուտել օրական միայն մեկ անգամ` ժամը 1400 -1700 :
15) Ուտելիս չշտապել և ամեն պատառը ծամել 50 անգամից ոչ պակաս…՚
Եթե մարդն ունենում է քաղցի զգացում` ուրեմն սխալ է սնվում: Մարդը պետք է ախորժակ ունենա, բայց ոչ քաղցի զգացում, որովհետև քաղցը գրգռում է, նյարդայնացնում, շտապեցնում: Ճիշտ սնվելիս կարևորը ոչ թե սննդային ռեժիմի պահպանումն է, այլ ախորժակի առկայությունը, սննդի ճիշտ համադրումը և հոգատար ծամելը: Ամենամեծ չարիքը շտապողականությունն է: Սնունդը պետք է ծամել առանց շտապելու: Արագ գործ անելն ուրիշ հարց է, շտապելը` ուրիշ: Ամերիկացի բժիշկ Ֆլետչերն իր կնոջը քաղցկեղից բուժել է յուրաքանչյուր պատառը 200 անգամ ծամել տալու միջոցով:
Ուտելուց հետո ջուր խմել չի կարելի. Այն, ինչը որ ծամելու ժամանակ թքով շաղախվում է` այլ հեղուկով նոսրացնել չի կարելի, քանի որ այն խտությունը, որ ծամելու ընթացքում առաջանում է աղեստամոքսային համակարգի էնզիմների (ստամոքսահյութ) և թքի միջոցով` բավական է: Ուտելուց հետո միայն մեկ կում է ջուր կարելի` կերակրափողը մաքրելու համար:
Մեր արյունը կազմված է սառցաջրերից, և մեր օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում, որպեսզի մեր խմած յուրաքանչյուր տեսակի ոչ սառցաջրային հեղուկը (ջուր, թեյ…) դարձնի սառցաջուր: Դրա համար հարկավոր է միանգամից սառեցրած-հալեցրած (առանց եփելու) ջուր խմել, որպեսզի մեր օրգանիզմը այդ դժվարին աշխատանքը հարկադրված չկատարի:
Չի կարելի օճառ օգտագործել: Փոխարենը ձեռքերը հարկավոր է լվանալ կամ մաքուր ջրով, կամ սև հացով: “Մեր ընտանիքը, այդ թվում նաև 8 թոռներս, չգիտենք թե ինչ բան է օճառը ու կեղտոտվելը: Այն հենց ինքն է կեղտոտում մարդուն. օճառը հիմնային միջավայր է ստեղծում, իսկ մեր մաշկը թթվային է: Բոլոր մանրեներն առաջանում են հիմնային միջավայրում: Այդ է պատճառը, որ լվացվելուց արդեն իսկ 6 ժամ հետո 1սմ2 մաշկի վրա առաջանում է 15մլն. մանրէ: Միայն pH-5,5 շամպունն է որոշ չափով օգտագործելի”,- ասում է բժիշկը:
Բարձր տեսակի ալյուրից թխված սպիտակ հացը և ցանկացած այլ թխվածք բացահայտորեն վնասակար են առողջությանը: Այդ մասին պրն. Սարգսյանը ՀՀԳԱ ակադեմիայում զեկույց է ներկայացրել: “Բոլորն ասում են համաձայն ենք, բայց միևնույնն է` վաճառքում կա”,- նշում է բժիշկը:
Այսօր ծնելիությունը ոչ միայն նվազել է, այլև ծնվածների զգալի մասն էլ առողջ չէ: Ամբողջը դեղատների քիմիական և վնասակար դեղանյութերի, հատկապես բեսեպտոլի արդյունք են: Դրանք, արտասահմանից ներկրվող և մեզ մոտ արտադրվող որոշ սննդատեսակներ, ինչպես նաև մածունը առաջացնում են դիսբակտերիոզ, որը մեծ տարածում է ստացել Հայաստանում:
Ճիշտ սնվելու դեպքում մեր աղիքներում 41օ C պայմաններում է կատարվում է սննդանյութերի վերամշակման գործընթաց` խմորման եղանակով, իսկ սխալ սնվելու դեպքում` աղիքներում առաջանում է ընդամենը 38,5o C ջերմություն: Այդ պայմաններում է տեղի ունենում նեխման գործընթացը և անհնար է դարձնում կյանքին անհրաժեշտ ամինաթթուների և այլ կարևոր տարրերի սինթեզումը:
Այս բոլոր խորհուրդների հետ մեկտեղ բժիշկ Հայկազ Սարգսյանը գտնում է, որ յուրաքանչյուր մարդ չի կարող հետևել իր խորհուրդներին: Դրա համարհարկավոր է լինել ուժեղ կամքի տեր և խելամիտ:

Սեգ Կիրակոսյան, 2005թ.


One Response

  1. Pingback: | սեգ բլոգ

Leave a Reply

*