Վերջերս լսեցի Ալեն Դալեսի ու 1945 թվականին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի ժողովներից մեկի ժամանակ նրա ճառի մասին, որտեղ Դալեսը խոսում է Երկրորդ համաշխարհային պատերազից հետո Ռուսաստանի կործանման եղանակների մասին: Որպեսզի ասելիքս հասկանաք, նախ առաջարկում եմ կարդալ այդ ճառից որոշ հատվածներ (գնահատելով ընթերցողիս ժամանակը՝ ընտրել եմ ամենաազդեցիկ հատվածները): Ովքեր ծանոթ են ճառին, կարող են այն շրջանցել:
<<Մարդկային բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպե՞ս… Մենք կգտնենք մեր համախոհներին,օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում: …Նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն – կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք, այսպես կոչված, արվեստագետներին, որոնք կսկսեն մարդկանց գիտակցությունում սերմանել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով՝ ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:
Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:
Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց – այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու:
Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք… Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղադրույքը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ>>:
Ճառն իսկապես հետաքրքիր է ու խորհելու առիթ է տալիս՝ ներկայացվածը ոմանց համար իսկապես այլասերվածություն է, ոմանց համար՝ ապրելակերպ: Բայց ես նրան որակավորում չեմ տա, որովհետև այլ բանի մասին եմ ուզում խոսել:
Որոշ մարդիկ այս ելույթը մատի փաթաթան են դարձնում ու ասում, որ մենք՝ հայերս, չպետք է հեռանանք մեր ազգային ավանդույթներից, պետք է պայքարենք, որ նման այլասերվածությունները չզավթեն մեր ավանդույթների տեղը: Ու նման դեպքերում, չգիտես ինչու, մտքիս է գալիս հանրահայտ հումորային ասույթը՝ <<Էլ ի՞նչ հայ տղամարդ, եթե վրայից շեռի ու քրտինքի հոտ չի գալիս>>: Գուցե աշխրահաքաղաքացիությունը լա՞վ բան է, երբ դու ոչ միայն քո երկրի քաղաքացին ես, այլև ամբողջ աշխարհի, ու քեզ պատասխանատու ես զգում նաև ամբողջ աշխարհի մարդկության համար: Իսկ գուցե այլախոհությունն է՞լ վատ չէ… Առանց դրա գուցե մենք ստրկական համայնական հասարակարգից այս կողմ եկած չլինեինք…
Որո՞նք են մեր ավանդույթները. թույլին նվաստացնե՞լը, որկրամոլությու՞նը, հաստ վիզ ունենա՞լը, բամբասելն ու իրար տակ փորելը, ագահությունից անտառները վերացնե՞լը թե՞ բիզնեսում մարդկանց գցելն ու գլուխ գովելը… դե իհարկե ոչ. ուժեղները պաշտպանում են թույլերին, մարդիկ այնքան են աշխատում հանդերում ու գրասենյակներում, որ գիրանալու ժամանակ չունեն, էլ ուր մնաց հաստ վիզ ունենան ու մոտները զենք պահեն, երբեք ուրիշների հետևից չենք խոսում, բիզնեսում շատ ազնիվ են ու մտքներով չի էլ անցնում խաբել: Եւ ընդհանրապես, հայերը ապրում են ոչ թե ուտելու համար, այլ ուտում են ապրելու համար………. Ձեր ծիծաղն էլ եկավ, չէ՞:
Եկել է մի ժամանակ, երբ ազգությունը ոչ թե պարտականություն է, այլ ընտրովի մի բան. այսինքն եթե կրում ես որևէ երկրի մշակույթը քո մեջ՝ կարող ես դառնալ այդ ազգի ներկայացուցիչ: Նրանք, ովքեր դեմ են այս տեսակետին, պետք է օգտվեն Մեծ Բռնակալի՝ գանգերի ձևերը դասակարգելու մեթոդից: Ի վերջո նոր աշխարհում յուրաքանչյուր մարդ ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում: Բայց մի րոպե, ընկեր, ինչպե՞ս թե ամեն մարդ ինքն է որոշում, թե ոնց ապրի. եթե դու ականջօղ չես կախում ու մազերդ չես ներկում, նշանակում է ոչ մի տղա նման բան անելու իրավունք չունի: Բայց ինչու՞…
Եթե շփոթվես ու որևէ «հայրենասերի» մոտ սկսես խաղաղասիրական գաղափարների մասին խոսես, կարող ես արժանանալ նման պատասխանի. «Մեզ պետք են վայրենի երիտասարդներ, ոչ թե խաղաղասեր, որոնք կարող են թուրք երիտասարդի հետ ընկերանալ: Այդ դեպքում Թուրքիայի հետ պատերազմի ժամանակ նրանք մեր կողմից չեն կռվի»: Իմ կարծիքով պատերազմի դաշտում միակ տարբերությունն այն կլինի, որ այդ «հայրենասերները» կկռվեն թուրքի դեմ, իսկ խաղաղասերները կկռվեն պարտադրված պատերազմում հանուն խաղաղության ու հայրենիքի: Այս դեպքում ավելի անհանգստացնող հակափաստարկ կա. 2007 թվականից մինչև այժմ բանակում մահացել է 282 զինծառայող, որից միայն 28-ն են զոհվել հակառակորդի կողմից՝ հրադադարի խախտման հետեւանքով: Դե պատկերացրեք, որ մեր բանակում ավելի փորձառու զինծառայողները ճնշումների են ենթարկում նորակոչիկներին կամ պաշտոնով ավելի ցածր մեկին: Ի՞նչ կլինի, եթե պատերազմ լինի ու նրանց բոլորին զենք տան. հնարավոր հետևանքների մասին լսելու համար ուզում եմ մեջբերել Գյումրիի ժուռնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքը:
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.
Մեր հասարակության մեջ պակասում է հանդուրժողականությունը, սերը, ներողամտությունը, հոգատարությունը, ի վերջո ուրիշներին երջանկացնելու ցանկությունը: Սրանք բառեր են, որ ցավոք, պակասում են բարոյականության ու ավանդույթների մասին աղաղակող մեր հասարակությունում: Փոխարենը հայրենասիրության անվան տակ քարոզվում են ատելության ու ազգայնամոլություն: Այնինչ ատելությունը քայքայում է մարդուն: Եթե փողոցում պարսիկ կամ հնդիկ ես տեսնում և ուզում ես նրա հետևից անպայման մի վիրավորական արտահայտություն թողնել, նախ մտածիր, արդյո՞ք դա քո բարոյական նորմերին համապատասխանում է. գուցե հետևից խոսելը <<լավ տղություն>> չէ՞, կամ գուցե իսկապես բոլոր պարսիկները վատն են, բայց միայն քո այդ դիմացինը լա՞վն է: Գուցե բարոյական սկզբունքներից ելնելով որևէ մեկին դատելը քո կրոնը քեզ արգելու՞մ է, գուցե ամեն ծառ կտրելով քո ու հետնորդներիդ թթվածնի խողովա՞կն ես կտրում, գուցե կենդանիներին տանջելու համար մի օր մի տեղ պատասխա՞ն ես տալու… Իսկ իրենց հայրենասեր համարող մարդիկ թող մտածեն, օրինակ, իրենք գիտե՞ն Թումանյանի, Կոմիտասի, Նարեկացու, Խորենացու գործերը…
Եթե փորձում ես փոխվել՝ ավելի լավ բնավորություն ունենալ, ավելի հանգիստ դառնալ, ապա սկսիր այստեղից: Իսկ փոխվել պետք է, որովհետև անցել են սկզբունքայնության քողի տակ թաքցվող կամակորությունների ժամանակները: Հիմա բոլորին է խաղաղություն պետք, որովհետև կռիվը կործանարար է դառնում երկրագնդի գոյության համար: Մայր Թերեզան ևս կարող է քեզ օգնել իր անտրամաբանական թվացող բարությամբ:


Հարգելի Սեգ
Անկեղծ ասած առաջին անգամ եմ Ձեր հոդվածներից կարդում, այն էլ շատ պատահաբար: Վերևում Ձեր մեջբերումը շատ տեղին էր, թե ովքեր և ինչպես են փորձում տարբեր եղանակներով ՔԱՆԴԵԼ ազգայինը: Հին խաղեր են… բայց ահա <> Ձեր իսկ խոսքերից հետո պարզ է դառնում, որ այդ նույն քարոզչամիջոցները, որոնց կարծես օրինակ բերելով փորձում եք խույս տալ, շատ լավ դասեր են տվել հենց Ձեզ համար և մեր ԿՈՍՄՈՊՈԼԻՏ երիտասարդների վտանգավոր ու պարզունակ ներկայացուցիչն եք հենց Դուք:
Հարգելի Մարիաննա, այո, ես փորձում եմ լինել աշխարհաքաղաքացի, միաժամանակ սիրելով իմ հայրենքը ու անում եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ երկիրն ավելի լավը դարձնելու համար, որպեսզի մարդիկ ավելի երջանիկ, ազատ, հարգանքի ու ձոխվստահության մթնոլորտում ապրեն: Ասածս նրա մասին էր, որ ոմանք դեմ են Կոսմոպոլիտությանը ու մտածում են, որ իրենք թունդ հայրենասեր են, բայց իրենց գործողություններով վնաս են տալիս մեր հասարակությանը, համաձայն չե՞ք:
համամիտ եմ Ձեր մտքերին…իմ ամենօրյա հորդորն է երիտասարդ սերունդին…նախ՝ լավ մարդ հետո լավ հայ…
Հարգելի Գայանե միանշանակ.. Իսկ ձեր շրջապատում երիտասարդներն ինչպե՞ս են վերաբերում ձեր հորդորներին:
Համաձայն չեմ: Իհարկե, հայրենասեր ասելով` ես խոսում եմ մարդկանց մասին, ովքեր ճանաչում են մեր Իրական ազգայինը, գնահատում են այն` առանց նվաստացնելու այլ մշակույթներ, և այդ ամենի արդյունքում գլոբալիզացիայի խճճոցներում չեն կորցնում Մերը: Առավել ևս քարոզում , որ մեր ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ որկրամոլությունն են, հաստ վիզ աճացնելը և …էլ չթվեմ : Միգուցե Ձեր խաղաղասիրական նպատակները բարի են…և Ձեր իսկ բլոգում Ձեր իսկ մտքերն արտահայտելու բացարձակ իրավունք ունեք, բայց առանց Իրականը փաստելու մի խոսեք ճղճիմ ու իրական արժեքներ չճանաչող մարդկանց կեղտոտ առօրյաից: Դրանք անցողիկ բաներ են…
Ուսումնասիրեք Մառ,Օրբելի Հերունի, Բրյուսով, …Արթուր-Արմին, Ռուբեն Գալչյան…վերջ ի վերջո Սասնա Ծռերը վերընթերցեք ու դրանցից մեջբերումներ արեք …ահա թե ով ենք մենք!
Մարիաննա ջան, բայց ձեր ռոմանտիզմը ինձ դուր է գալիս, գիտե՞ք:)))) Մենք հիմա ունենք անկախ պետականություն ու մեր խնդիրը առաջնահերթ պետք է լինի այդ պետականության կայացումն ու հզորացումը: Ինչ խոսք, ավանդույթ պահելը շատ լավ է, բայց նաև չենք կարող հաշվի չառնել, որ ձեր ասած ժամանակավոր աղբը հիմա կլանել է հասարակության հիմնական մասին: Ու իմ կարծիքով միայն մեր ավանդույթներով չենք կարող դրա դեմն առնել… Մի ժամանակ մենք չունեինք պետականություն, ու ազգայինը պահելով էինք գոյատևում, հիմա այլ է: Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է մեր հարուստ ժառանգությունը դնենք դիմացներս ու ուրախանանք դրանով, այլ դրանցից ամենակարևորները, ամենալավերը վերցնենք ու առաջ քայլենք… Մենք ունենք շատ սովորություններ, որ ուղղակի վնասում են մեր հասարակությանը: Ցավոք, այսօր ձեր ասած Իրական արժեքները կրողներից շատերը ազգայնամոլ են… Մեր հասարակությունը ճաշակի, սովորույթների, ապրելակերպի փոփոխության, զտման կարիք ունի:
Giteq, azgaynamoln aveli lav ban e, qan te kosmopolitan@ )))
es hech dem chem Seg jan
))))))))))))
u es hech romantik chem…inch asem..ete @ntrum eq azgutyun@, molorak@, uremn @ntreq dzer toq@, sirt@, gangi karucvacq@, mashki guyn@… u apreq
Ինձ թվում է, եթե հիմա ես ասեմ՝ ամեն անգամ մի վատ բան կանխարգելելիս կարելի է մտածել, որ աշխարհում մի վատ բան քիչ կատարվեց՝ ծիծաղելի կլինի ձեզ համար: Ամեն դեպքում հիշեք, որ մեր ազգային ավանդույթների շարքում կարելի է դասել նաև մեր կրոնը, որ պահել է մեր ազգը ծանր ժամանակներում… Մի օր անկեղծորեն ինքդ քեզ հարց տուր՝ արդյո՞ք քո ազգայնամոլական գաղափարները համընկնում են քո (եթե իհարկե քրիստոնյա ես) կրոնի պատվիրաններին:)