Հնարավոր չէ՞ չպատերազմել…

Payton Smoot, 4, clutches her father, 2nd Lt. Robert Smoot, Headquarters and Headquarters Company, 76th Infantry Brigade Combat Team, who just returned from Iraq at the new Indianapolis International Airport Wednesday, November 12, 2008. Soldiers loaded up on

Վերջին ժամանակներում ինքս ինձ ավելի հաճախ եմ հարցնում, թե ինչու՞ են պատերազմներ լինում:

Մի՞թե հնարավոր չէ ապրել առանց պատերազմելու, մի՞ թե հնարավոր չէ երկրագնդի պաշարներն այնպես բաշխել մարդկության միջև, որ մեկը սոված չմնա, իսկ մյուսը՝ թափի չվաճառված ու ժամկետանց սնունդը: Մի՞թե ամեն մարդ ճի կարող բավարարվել այնքան հողակտորով, որքան անհրաժեշտ է իր կյանքի համար: Ցավալի է, երբ այս հարցերի մեջ խորանալով հասկանում ես, որ ամեն ինչ կարող է կանխվել գերտերությունների, պետությունների, քաղաքների, համայնքների կամ էլ ցեղախմբերի առաջնորդների կամքով: Իսկ ինչո՞վ է մեղավոր մի ողջ ժողովուրդ, որ իր առաջնորդը փառամոլ է, կրոնամոլ, ազգամոլ կամ այլ շեղումներ ունի, երբեմն էլ՝ չի կարողանում ժողովրդի շահը վեր դասել սեփական խնդիրներից: Բա մենք ի՞նչ անենք:

Գլոբալիզացիան սարսափելի չարիք է, քանի որ այն իրենից ենթադրում է պատմությունների, մշակույթների, կրոնների ու ազգերի միաձուլում կամ ոնչացում… Ոչ, իրականում չարիքը միաձուլման մեջ չէ: Պատկերացրեք, որքան հանգիստ կյանք կունենայինք մենք, եթե ամեն մարդ իր ներսում կրեր այն արժեքները որոնք կրում է, ու դրանցով չսահմանափակեր մյուսներին, այսինքն նույն հարկի տակ ապրեին տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ, մաշկի տարբեր գույն ունեցող ու տարբեր սեռերի անձինք ու նրանք չխոսեին իրենց տարբերությունների մասին: Կստեղծվեր հարգանքով ու սիրով լցված հասարակություն՝ մեկ միասնական պետություն: Այ վտանգն այստեղ է. իսկ եթե այդ միասնական պետությունը անցներ մանկուց խնդիրներ ունեցող Հիտլերի նման մեկի ձե՞ռքը: Կամ աշխարհը կառավարեր շատ մարդկանցից կազմված խորհուրդ, ու նրանք էլ կոռումպացված լինեին…

Չգիտեմ ոնց պետք է անել, բայց մի բան ակնհայտ է՝ մարդու փառասիրությունն ու եսամոլությունն այլևս հանդուրժելի չեն երկրագնդի համար, պետք է շտապ մի բան մտածել: Բնությունը կարող է բավարարել մարդկանց կարիքները, բայց մարդկանց ագահությունը՝ չեմ կարծում, թե կարող է: Բնությունն ունի ինքնավերականգնվելու հնարավորություն, բայց աշխարհին սպառնացող պատերազմներից հետո, հնարավոր է, բնությունը վերականգնվի, իսկ մարդը՝ ոչ: Պետք է շտապ դադարեցնել քանդելը, վնասելը, ոչնչացնելը, պետք է հրաժարվել բռնի ուժով ուզածդ արդյունքին հասնելու սովորությունից, պետք է հրաժարվել այլոց նսեմացնելու ցանկությունից, պետք է չհարստահարել, պետք է եղածով գոհանալ, պետք է վերանայել սկբունքները, պետք է… անհրաժեշտ է… Միևնույնն է, մի օր վերանայելու եք սկզբունքները: Բայց ինչու՞ ամբողջ կյանքում չարիք գործել ու միայն մահվանից առաջ ընդունել սխալները: Բա հիմա ի՞նչ անենք:

Երբ բնապահպանները իրենց առողջությունն ու կյանքը վտանգելով  ողջ աշխարհում ակցիաներ են կազմակերպում ու մարդկանց կոչ են անում չոչնչացնել բնությունը, ոմանք դա ինքնանպատակ են համարում: Ձեռնարկատերերն ու պետական այրերը չեն հասկանում, որ փողից կախված մեր ժամանակներում ամեն ինչ հարաբերական է: Իրենց սերունդները, որոնց համար հիմա փող ու ոսկի են դիզում, վաղը կարող են հայտնվել հարստության սանդուղքի ներքևում: Ու երբ թթվածինը հասանելի կլինի միայն այդ ժամանակվա հարուստներին՝ ներկայիս հանքատերերին կանիծեն իրենց իսկ երեխաները: Այդպես, օրինակ, Իոսիֆ Ստալինի դուստրն ատում էր հորը՝ իր կյանքը խորտակելու համար, չնայած հայրը հոգատար էր եղել նրա հանդեպ ու ապահովել էր ճոխ կյանք:

Չէ՞ որ մարդկային պատմության մեջ եղել է ինչ որ ժամանակ, երբ առաջացել են պատերազմներն ու մասնատվածությունը: Իսկ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Գուցե դեռ ուշ չէ Պատերազմները դադարեցնելու ու մոլություններից հրաժարվելու համար…

Սեգ

Leave a Reply

*